Բաց տարածքներում դիմակ ունենալը պարտադիր է, կրելը՝ ոչ․ Վահե Դանիելյանը՝  սահմանված տուգանքների մասին
12:12 - 19 մայիսի, 2020

Բաց տարածքներում դիմակ ունենալը պարտադիր է, կրելը՝ ոչ․ Վահե Դանիելյանը՝ սահմանված տուգանքների մասին

Ազգային ժողովն այսօր քննարկում է  բաց տարածքներում դիմակ չունենալու դեպքում առաջարկում է սահմանել տասը հազար դրամ տուգանք։ ԱԺ արտահերթ նիստին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանին  հակադարձեց  ասելով՝

«Ձեր ձևակերպումը հերթական խառնաշփոթն է առաջացնելու. բաց տարածքում դիմակի առկայություն ասելով՝ մարդկանց մեծամասնությունը հասկանալու է, որ բաց տարաքներում դիմակներ կրելը պարտադիր է։ Պետք է հստակեցնել, որ պետք է ունենալ դիմակ, և միայն փակ տարածքներում պիտի կրել այն», - ասաց Զոհրաբյանը։

Դիտարկմանն ի  պատասխան՝ Վահե Դանիելյանը շեշտեց․

«Այս պահին բացառապես պահանջ կա բաց տարածքներում ունենալ դիմակ, որի նպատակն այն է, որ եթե անձը բաց տարածքից փակ տարածք տեղափոխվի, հնարավորություն ունենա կրել դիմակը»։

Զոհրաբյանը խոսելով նախկինում արված տուգանքների մասին, որոնց պատճառը եղել է տեղաշարժման թերթիկ չունենալու հանգամանքը , հարց ուղղեց փոխնախարարին , թե արդյոք նախագիծը ունի հետադարձ ուժ և վերաբերելու է նախկին տուգանքներին։ 

Դանիելյանը նշեց, որ նախագիծը հետադարձ ուժ չունի և չի վերաբերում տեղաշարժման  թերթիկ ունենալու պահանջին։ 

Անդրադառնալով « Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի այն հարցին, թե արդյոք նախագիծը վերաբերում է նաև ձեռնոցներ ունենալուն՝ Դանիելյանը ընդգծեց, որ բաց տարածքներում այս պահին ձեռնոց կրելու պահանջ չկա։

«Ինչ վերաբերում է փակ տարածքներում դիմակ կրելուն, ապա տնտեսվարող սուբյեկտներն իրենք պետք է վերահսկեն, որ յուրաքանչյուր քաղաքացի սպասրակման սրահ մտնելուց ունենա դիմակ կամ ձեռնոց։ Դրանց բացակայության դեպքում տուգանքի կենթարկվի տնտեսվարող սուբյեկտը»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել