COVID-19. Վարակվածների թվով Բրազիլիան շրջանցեց Մեծ Բրիտանիային՝ հայտնվելով 4-րդ տեղում |armenpress.am|
10:08 - 19 մայիսի, 2020

COVID-19. Վարակվածների թվով Բրազիլիան շրջանցեց Մեծ Բրիտանիային՝ հայտնվելով 4-րդ տեղում |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 894 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 320 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 908 հազար 111 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 550 հազար 294 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 91 հազար 981 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Ռուսաստանում կա 290 հազար 678 հաստատված դեպք: Մահերի թիվն այստեղ կազմում է 2 հազար 722:

Երրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 278 հազար 188 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 709:

Վարակվածների թվով Իսպանիային հաջորդում է Մեծ Բրիտանիային շրջանցած Բրազիլիան, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 255 հազար 368-ի, մահացածներինը՝ 16 հազար 853-ի:

 Վարակվածնորի թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 246 հազար 406 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 34 հազար 796: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը, ԱՄՆ-ից հետո:

Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 225 հազար 886, մահերինը՝ 32 հազար 007: Իտալիային հաջորդում է Ֆրանսիան, երվրոպական այս երկրում վարակվածների թիվը կազմում է 179 հազար 927 է, մահացածներինը՝ 28 հազար 239:

Գերմանիայում 177 հազար 289 հաստատված դեպք կա: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 8 հազար 123 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 150 հազար 593-ի, մահացածներինը՝ 4 հազար 171-ի:

Երկրների տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ վարակվածների թիվը հասել է 122 հազար 492-ի: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 հազար 057 մարդ: Վարակվածաների թվով Իրանին հաջորդում է Հնդկաստանը, Պերուն: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 13-րդ տեղում:  Չինաստանն առանձնանում է 82 հազար 960 ընդհանուր, 6 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 634 մարդ։ 

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 701-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 33 հազար 969, մահերինը՝ 15: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 24 հազար 190 է, մահացածներինը՝ 224:

Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 15 հազար 691-ի, մահացածներինը՝ 118-ի: Եգիպտոսում 12 հազար 764 հաստատված դեպք կա, մահացել է 645 մարդ: Իրաքում գրանցվել է 3 հազար 554 վարակվածության, 127 մահվան դեպքով: Լիբանանում կա 931 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 58-ի: Մահացել է 3 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել