Իտալիայում կորոնավիրուսից մահացության նվազագույն 24-ժամյա ցուցանիշն է արձանագրվել կարանտինի սահմանումից ի վեր
 |tert.am|
22:02 - 18 մայիսի, 2020

Իտալիայում կորոնավիրուսից մահացության նվազագույն 24-ժամյա ցուցանիշն է արձանագրվել կարանտինի սահմանումից ի վեր |tert.am|

tert.am: Իտալիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 99 մահվան դեպք է արձանագրվել, որը նվազագույն մեկօրյա ցուցանիշն է երկրում մարտի 9-ին համազգային կարանտինի սահմանման պահից ի վեր:

Այս մասին հայտնում է CNN-ը՝ մեջբերելով երկրի Քաղաքացիական պաշտպանության գործակալության տվյալները: Համաճարակի բռնկման պահից ի վեր կորոնավիրուսից ամենից շատ տուժած երկրներից մեկում մահացել է 32 007 մարդ, վարակվել՝ 225 886-ը:

Ներկա պահին ակտիվ վարակակիր է 66 553 մարդ, որը կիրակի օրվա համեմատ նվազել է 1798-ով:

Երկուշաբթի օրվանից Իտալիայում 10-շաբաթյա կարանտինից հետո բացվել են բարերը, ռեստորանները, վարսավիրանոցները, թանգարանները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել