Սամվել Ադյանը ցանկացել է տալ խոստովանական ցուցմունք եւ ներկայացնել Դավիթ Սանասարյանի առնչությունը մեղադրանքին |armtimes.com|
13:43 - 18 մայիսի, 2020

Սամվել Ադյանը ցանկացել է տալ խոստովանական ցուցմունք եւ ներկայացնել Դավիթ Սանասարյանի առնչությունը մեղադրանքին |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեւական դադարից հետո այսօր վերսկսվեց Պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով դատական նիստը:

Դատարանն այժմ ապացույցների հետազոտման փուլում է:

Ընթերցելով գործում առկա նյութերը՝ նախագահող դատավոր Դավիթ Բալայանը տեղեկացրեց, որ նախաքննության ընթացքում ՊՎԾ գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Սամվել Ադյանը երեք անգամ դիմում է հասցեագրել գործը քննող ԱԱԾ քննիչին՝ խնդրելով իրեն ընդունել առանձնազրույցի՝ առանց փաստաբանի ներկայության: Դիմումները հասցեագրված են եղել 2019 թվականի մարտի 18-ի, 19-ի եւ 20-ի ամսաթվերով: Դատավորը Ադյանից հետաքրքրվեց՝ ամսի 18-ին առանձնազրույց տեղի է ունեցե՞լ է, որ նա մեկ օր անց դիմել է քննիչին՝ իրեն կրկին կանչելու խնդրանքով, ինչին ի պատասխան՝ Ադյանն ասաց, որ հավանաբար եղել է, ինքը լավ չի հիշում:

Նախագահող դատավորը տեղեկացրեց նաեւ, որ ըստ գործում եղած նյութերի՝ մարտի 20-ին Սամվել Ադյանը մի դիմում էլ հասցեագրել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետին՝ խնդրելով կազմակերպել իր հարցաքննությունը. «Ցանկանում եմ տալ խոստովանական ցուցմունք եւ անկեղծորեն ներկայացնել ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի առնչությունը եւ մասնակցությունը մեղադրանքում նշված դեպքերին»,- իր դիմում գրել է Ադյանը:

Թե ինչ ցուցմունք է տվել Ադյանը, դատավորն ասաց, որ բնականաբար չի հրապարակի:

Դեռ առաջին դատական նիստերին դատարանի կողմից սահմանվել է ապացույցների հետազոտման կարգ, ըստ որի՝ սկզբում հետազոտվելու են գործում առկա գրավոր փաստաթղթերը, իրեղեն ապացույց սարքավորումը, որից հետո հարցաքննվելու են վկաները, եւ վերջում միայն՝ ամբաստանյալները:

Գործով ամբաստանյալի կարգավիճակում է 5 անձ: 

Շարունակությունը՝ armtimes.com-ում



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել