Իտալիան վերացնում է ճանապարհորդությունների սահմանափակումները. BBC |1lurer.am|
12:05 - 16 մայիսի, 2020

Իտալիան վերացնում է ճանապարհորդությունների սահմանափակումները. BBC |1lurer.am|

1lurer.am: Իտալիայի կառավարությունը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն հունիսի 3-ից թույլատրվում է Իտալիա ելումուտը՝ գրում է BBC-ն: Եվրոպական այս երկիրը մտադրվել է աստիճանաբար թուլացնել կարանտինային ռեժիմը:

Նույն օրվանից կթույլատրվի ճանապարհորդությունները դեպի այն շրջաններ, որոնք գտնվում էին խիստ սահմանափակման մեջ:

Կառավարության ձեռնարկած քայլերը միտված են ավելի քան երկու ամիս տևած կարանտինից հետո վերաբացել տնտեսությունը: Իտալիայում կորոնավիրուսից մահացության ցուցանիշն ամենաբարձրերից մեկն է աշխարհում, սակայն վերջին օրերին այս երկրում վարակի դեպքերը կտրուկ նվազել են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել