Ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքները մերժվում են, հակամարտության հանգուցալուծումը հիմնված է փոխզիջման սկզբունքի վրա․ Զոհրաբ Մնացականյան |civilnet.am|
10:39 - 13 մայիսի, 2020

Ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքները մերժվում են, հակամարտության հանգուցալուծումը հիմնված է փոխզիջման սկզբունքի վրա․ Զոհրաբ Մնացականյան |civilnet.am|

civilnet.am: ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, ելույթ ունենալով ԱՊՀ նախարարական համաժողովի նիստին, արձագանքելով ադրբեջանցի իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովին, հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը հիմնված է փոխզիջման սկզբունքի վրա: 

«Եվ վերջում, հարգելի Աբդուլազիզ Հաֆիզի, ես ստիպված եմ արձագանքել իմ գործընկերոջ՝ հարգարժան պարոն Մամեդյարովի կողմից բարձրացված հարցին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, որը քննարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։ 

Ես մտադիր չեմ երկար խոսել այս թեմայի շուրջ, մենք շարունակում ենք ինտենսիվորեն աշխատել այդ ձևաչափում: Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, մենք նպատակադրված ենք շարունակել գործնական աշխատանքը, մենք երկու տարի շարունակ իրականացրել ենք այդ գործնական աշխատանքը և մտադիր ենք հետագայում ևս շարունակել այն: Ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքները մերժվում են, և այսօր հնչեցված շեշտադրումները խստագույնս անընդունելի են: 

Այդ հակամարտության հանգուցալուծումը հիմնված է փոխզիջման սկզբունքի վրա: Դա նշանակում է նաև կողմերից որևէ մեկի առավելապաշտական դիրքերի մերժում և այն պարտավորությունների համադրում, որոնք կողմերը ստանձնում են բալանսավորված, ամուր փոխզիջման համար:

Հենց այդ մոտեցմամբ շարունակելու ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հասնելու մտադրությամբ աշխատանքը խաղաղ կարգավորման շրջանակներում»,- տեսակոնֆերանսի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարարը։

Էլմար Մամեդյարովը նույն տեսակոնֆերանսի ժամանակ, մասնավորապես, ասել է․ «Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարությունները վկայում են, որ հայկական կողմն անում է ամեն ինչ՝ խանգարելու հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի խթանմանը՝ ստեղծելով տարածաշրջանային կայունության և անվտանգության նոր սպառնալիքներ»։

«Ադրբեջանը հանձնառու է հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորմանը։ Դրա հետ մեկտեղ բանակցությունները չեն կարող տևել հավերժ և չպետք է ծառայեն իրավիճակի շարունակությանը, որը ծագել է ուժի կիրառման արդյունքում»,- ասել է Մամեդյարովը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել