Ուկրաինայի նախագահի հրամանագրով Միխեիլ Սաակաշվիլին նոր պաշտոն ունի |armtimes.com|
22:46 - 07 մայիսի, 2020

Ուկրաինայի նախագահի հրամանագրով Միխեիլ Սաակաշվիլին նոր պաշտոն ունի |armtimes.com|

armtimes.com: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հրամանագրով, Վրաստանի նախկին նախագահ, Օդեսսա նահանգի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին այսօրվանից կզբաղեցնի Ուկրաինայի Բարեփոխումների գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնը՝ համալրելով երկրի Ազգային Բարեփոխումների Խորհրդի կազմը:

Զելենսկիի համապատասխան հրամանագիրը նախագահական կայքում հրապարակվել է ժամեր առաջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի Գերագույն ռադայում մտածում էին՝ Օդեսսայի նախկին նահանգապետ եւ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին  կառավարությունում նոր պաշտոնի նշանակելու մասին, ավելի ստույգ՝ բարեփոխումների գծով փոխվարչապետի պաշտոնում: 

Հիշեցնենք՝ Սաակաշվիլին ուկրաինական քաղաքացիությունից զրկվել էր 2017 թվականին: Ուկրաինայի 5-րդ նախագահ Պյոտր Պորոշենկոն համապատասխան հրաման էր արձակել՝ ելնելով տվյալներից, որոնք իբրեւ թե Սահակաաշվիլին թաքցրել էր քաղաքացիություն ստանալու գործընթացի ժամանակ:

2018-ի փետրվարին Սաակաշվիլիին արտահանձնեցին Լեհաստանին: Մայիսի 28-ին Ուկրաինայի 6-րդ նախագահ Վլադիմիր Զելենսկին վերականգնեց Սահակաշվիլիի՝ ուկրաիանական քաղաքացիությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել