2020-ին մտադիր ենք ստեղծել ԱԱԾ ուսումնական կենտրոն․ Վանեցյան |shantnews.am|
05:54 - 06 հունիսի, 2019

2020-ին մտադիր ենք ստեղծել ԱԱԾ ուսումնական կենտրոն․ Վանեցյան |shantnews.am|

shantnews.am։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատողներն ուսումը ստանում են օտարերկրյա ուսումնական կենտրոններում, և դրա համար տարեկան ծախսվում է 240 միլիոն դրամ։ Իսկ եթե ստեղծվի ՀՀ ԱԱԾ ուսումնական կենտրոն, ապա նախնական հաշվարկներով անհրաժեշտ կլինի 2 միլիարդ դրամ ծախս։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքերով՝ 240 միլիոնի համեմատությամբ 2 միլիարդ դրամը շատ մեծ թիվ չէ, և իր նախաձեռնությամբ մտադիր են 2020 թվականին ստեղծել Հայաստանի ԱԱԾ ուսումնական կենտրոն, որպեսզի սպաները կրթությունը ստանան հենց Հայաստանում։ Վանեցյանի խոսքերով՝ դա թույլ կտա ոչ միայն գումարը Հայաստանում ծախսել, փորձն էլ արդյունավետ փոխանցել, այլև հեռու կպահի Հայաստանից մեկնած սպաների՝ օտար պետություններում հավաքագրման ռիսկերից։

Վանեցյանի խոսքերով՝ ուսումնական կենտրոնի ստեղծման ճանապարհային քարտեզն արդեն կա, ու նույնիսկ տեղն են արդեն որոշել, մնում է լուծել ֆինանսական հարցերը։ Նրա խոսքերով` այս ամենը թույլ կտա մի քանի մակարդակում խնդիրներ լուծել․

  • ԱԱԾ աշխատակիցները բարձրագույն կրթություն կստանան 5 տարով,
  • 2-ամյա վերապատրաստումները կանցնեն այդ կենտրոնում,
  • Սահմանապահների վերապատրաստությունները կանցկացվեն այդ կենտրոնում,
  • Կգործի հատուկ նշանակության ուժերի պատրաստման գերհագեցած կենտրոն,
  • ՊՊԾ թիկնապահ ծառայողները նույնպես ուսում կստանան նույն կենտրոնում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել