2019-ի 6 ամիսներին տպված ՀԴՄ կտրոնների քանակով ունենք 40 տոկոսի աճ, իսկ շրջանառության առումով՝ 21 տոկոսի աճ.Դավիթ Անանյան
08:34 - 09 հուլիսի, 2019

2019-ի 6 ամիսներին տպված ՀԴՄ կտրոնների քանակով ունենք 40 տոկոսի աճ, իսկ շրջանառության առումով՝ 21 տոկոսի աճ.Դավիթ Անանյան

news.am: 2019 թվականի առաջին կիսամյակում մոտ 56,4 մլն հատ ՀԴՄ կտրոն ավել է տպվել 2018 թվականի համեմատ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Նրա խոսքով, 2018 թվականի առաջին 6 ամիսներին տպվել է 139 մլն 774 հազար ՀԴՄ կտրոն, որն ապահովել է 685 մլրդ դրամի շրջանառություն, իսկ արդեն 2019-ին տպվել է 196 մլն 183 հազար հատ ՀԴՄ կտրոն, որն ապահովել է 831 մլրդ դրամի շրջանառություն. «56 մլն հատ ավել կտրոններն ապահովել են 145 մլրդ 950 մլն դրամի հարկվող շրջանառություն: Կտրոնների քանակով ունենք 40 տոկոսի աճ, իսկ շրջանառության առումով՝ ավելի քան 21 տոկոսի աճ»,-ասաց Անանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել