1915թ.-ի դեպքերի պատասխանը պետք է տան ոչ թե քաղաքական գործիչները, այլ պատմաբանները. Էրդողանը խոսել է Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած որոշման մասին
06:21 - 14 նոյեմբերի, 2019

1915թ.-ի դեպքերի պատասխանը պետք է տան ոչ թե քաղաքական գործիչները, այլ պատմաբանները. Էրդողանը խոսել է Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած որոշման մասին

tert.am։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ կատարած այցի շրջանակում հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը ստվեր է գցում թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը:

«Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևերը ստվեր են գցում թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա և դժկամությամբ են ընդունվում մեր ժողովրդի կողմից»,- հայտարարել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը հերթական անգամ նշել է, որ «104 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների պատասխանն ու լուծումները պետք է տան պատմաբանները, այլ ոչ թե քաղաքական գործիչները»՝ ավելացնելով, որ Թուրքիան բացել է բոլոր արխիվները, և ցանկացողները կարող են գալ և ուսումնասիրել դրանք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել