19-ամյա զինվորը ծանր վիրավորվել է զենքի հետ կանոնները խախտելու հետեւանքով. նոր մանրամասներ
10:56 - 23 սեպտեմբերի, 2019

19-ամյա զինվորը ծանր վիրավորվել է զենքի հետ կանոնները խախտելու հետեւանքով. նոր մանրամասներ

ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Հայկ Վահեի Խաչատրյանը, նախնական տվյալներով, ծանր հրազենային վիրավորում է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊԲ-ն։

«Սեպտեմբերի 22-ին` ժամը 03:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, նախնական տվյալներով, զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Հայկ Վահեի Խաչատրյանը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել