Առողջապահության նախարարությունը հավաքագրում է կամավորների
21:38 - 16 մարտի, 2020

Առողջապահության նախարարությունը հավաքագրում է կամավորների

Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` առողջապահության նախարարությունը տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով հավաքագրում է կամավորների: Այս մասին տեղեկանում ենք նախարարության ֆեյսբուքյան էջից։ Մասնավորապես, նշվում է․

«Օրինակ`

Բժշկական համալսարանի ուսանողներ, բուժքույրական կրթությամբ անձինք
Թարգմանիչներ
Տվյալների բազա լրացնողներ
Հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, այլ մասնագիտություն և հմտություն ունեցող անձինք:

Հարկավոր են նաև կամավոր մեքենաներով վարորդներ, տեխնիկական անձնակազմ, որոնք պատրաստակամ են օգնել դեղորայք և սնունդ մատակարարելու հարցում:

Կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին` 098 86 05 89, 077 37 11 15 և նշել Ձեր անունը, ազգանունը և այլ մանրամասներ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել