Քննարկվել են անտառի պահպանության և կառավարման արդյունավետության բարձրացման մեխանիզմները
06:50 - 07 հոկտեմբերի, 2019

Քննարկվել են անտառի պահպանության և կառավարման արդյունավետության բարձրացման մեխանիզմները

Շրջակա միջավայրի նախարարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Հայաստանյան գրասենյակի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության համատեղ նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատաժողով նվիրված անտառային ոլորտի արդյունավետ կառավարմանը:

Աշխատաժողովը միտված է անտառային ոլորտի օրենսդրական փոփոխություններին, նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը, փորձի փոխանակմանը և հարակից այլ հարցերին:

Բացման խոսքով հանդես է եկել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը։ Ողջունելով ներկաներին նախարարի տեղակալը կարևորել է նման ձևաչափով անցկացվող միջոցառումների՝ մասնավորապես անտառային համակարգի աշխատակիցների աշխատանքի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը: Այս համատեքստում Վարդան Մելիքյանը անդրադարձել է Հայաստանի ստանձնած պարտավորություններին, գերխնդիրներին, ծրագրերին, որոնք ուղղված են անտառվերականգնմանը:

Իր հերթին շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Սամվել Սահակյանը աշխատաժողովի մասնակիցներին մաղթել է արդյունավետ քննարկումներ։ Նա հույս է հայտնել, որ աշխատանքները կկրեն շարունակական բնույթ նպաստելով ոլորտի բարելավմանը։

Աշխատաժողովին ներկա էին շրջակա միջավայրի նախարարության, շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի աշխատակիցներն ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր ներկայացրել են անտառային ոլորտի արդյունավետ կառավարման և զարգացմանն ուղղված ծրագրեր:

Խմբային աշխատանքների, քննարկումների միջոցով մասնակիցները ներկայացրել են առաջարկներ անտառային ոլորտի խնդիրների վերհանման և դրանց լուծման ուղիների նույնականացման վերաբերյալ։

Աշխատաժողովի ավարտին ամփոփվել են քննարկումների արդյունքները և հստակեցվել են հետագա


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել