Քննարկվել են Հայաստանից ցամաքային ճանապարհով ապրանքների արտահանման խնդիրները
09:23 - 04 հունիսի, 2019

Քննարկվել են Հայաստանից ցամաքային ճանապարհով ապրանքների արտահանման խնդիրները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Սլովակիայի նախագահության Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Ռուդոլֆ Միխալկային։

Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ստարտափ ընկերությունների գործեունությանն առնչվող մի շարք հարցեր։ Հատուկ ուշադրություն է հատկացվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերություններին։

Ռուդոլֆ Միխալկան ներկայացրել է ԵԱՀԿ նախագահության կողմից մշակվող մի շարք ծրագրեր, որոնք, մասնավորապես, նախատեսում են աջակցություն տարածաշրջանային ստարտափ կազմակերպություններին: Դեսպանի խոսքով՝ դրանք կարող են նպաստել տարածաշրջանում խաղաղության և երկխոսության հաստատմանը, գործարարների միջև շփումներին համատեղ ծրագրերի միջոցով։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանից ցամաքային ճանապարհով ապրանքների արտահանման խնդիրներին, մաքսային անցակետերի խոչընդոտներին և հնարավոր կարգավորումներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել