Քաղաքապետը կրճատել է մանկապարտեզների վերանորոգման բյուջեն և աղբատար մեքենա է գնել․ Խաժակյան
15:44 - 02 մայիսի, 2019

Քաղաքապետը կրճատել է մանկապարտեզների վերանորոգման բյուջեն և աղբատար մեքենա է գնել․ Խաժակյան

Քաղաքապետը ապրիլի 29-ին կրճատել է մանկապարտեզների շենքերի վերանորոգման եւ հիմնանորոգման բյուջեն 243 մլն դրամով, որից 236 մլն վճարել մեկ անձով ձեռք բերված աղբատար մեքենաների համար։ Այս մասին իր ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ հրապարակելով քաղաքապետի որոշման փաստաթուղթը։

«Քաղաքապետը ապրիլի 29-ին կրճատել է մանկապարտեզների շենքերի վերանորոգման եւ հիմնանորոգման բյուջեն 243 մլն դրամով, որից 236 մլն վճարել մեկ անձով ձեռք բերված աղբատար մեքենաների համար։ Մակնիշը չեմ նշում․ կարծում եմ գուշակում եք։

Երկրորդ նկարում փակագծերի մեջ նշված է մանկապարտեզների շենքերից կրճատված գումարը, իսկ երկրորդում աղբատարների գնման վերաբերյալ տեղեկությունը»,–գրել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել