Քաղաքապետարանը պատրաստվում է մետրոյի գնացքը երկու նոր վագոնով երկարացնել |hetq.am|
13:19 - 08 հոկտեմբերի, 2019

Քաղաքապետարանը պատրաստվում է մետրոյի գնացքը երկու նոր վագոնով երկարացնել |hetq.am|

hetq.am: Երևանի ավագանու այսօրվա նիստին ավագանու անդամները անդրադարձան տրանսպորտային նոր ցանցին։ Տրանսպորտի նոր ցանցի վերաբերյալ հարց հնչեցրեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը։

Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ հանդիպել են գործող տնտեսվարողների հետ, նրանց ներկայացրել ծրագիրը և տնտեսվարողներից մեկից ստացել պատասխան։ «400 միկրոավտոբուս դառնում են 15 տարեկան, և օրենքի ուժով դրանք չեն կարող աշխատել ցանցում, պետք է փոխել, և եթե տնտեսվարողները չանեն, ապա խաղի մեջ պետք է մտնի քաղաքապետարանը։ Մենք բանակցում ենք Կառավարության հետ, որպեսզի հարցը լուծենք»,- հավելեց Երևանի քաղաքապետը։

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն էլ նշեց, որ փորձում են բանակցել կառավարող մի օպերատորի հետ, և հասկանալ՝ տեխնիկական ինչ պայմաններ են անհրաժեշտ որպեսզի կարողանան մրցույթ հայտարարել օպերատորական սպասարկում իրականացնելու համար։

Վերջինս անդրադարձավ նաև Երևանի մետրոպոլիտենին, որը տրասնպորտային ցանցի բաղկացուցիչ մասն է կազմում, նշեց, որ մարդկանց մեծաքանակ հոսքի պատճառով վագոններում խցանում է առաջացնում, և պատրաստվում են 2 նոր վագոն ավելացնել։ «Բանակցություններ են տարվում Կառավարության հետ, որպեսզի մոտ 4 մլրդ ներդրում արվի մետրոպոլիտենի կապիտալ շինարարության աշխատանքների վրա»,- հավելեց Սարգսյանը։

Ըստ փոխքաղաքապետի՝ 800-ից ավելի կանգառների գույքագրում և չափագրում է իրականացվում էլեկտրոնային տեսքով, հասկանալու համար, թե որ կանգառում ինչ աշխատանք պետք է իրականացվի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել