Փոխգործակցության համաձայնագիր ՀՀ և ԱՀ ազգային անվտանգության ծառայությունների միջև
07:54 - 08 ապրիլի, 2019

Փոխգործակցության համաձայնագիր ՀՀ և ԱՀ ազգային անվտանգության ծառայությունների միջև

Ապրիլի 6-7-ը ՀՀ Ազգային անվտանգության պատվիրակությունը՝ տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորությամբ, երկօրյա այցով Արցախի Հանրապետությունում էր: Այցի շրջանակներում ԱԱԾ տնօրենը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Քննարկվել են Հայաստանի և Արցախի անվտանգության ծառայություններին առնչվող հարցեր, նախանշվել անելիքները:

ՀՀ ԱԱԾ տնօրեն Ա.Վանեցյանը հանդիպում է ունեցել նաև ԱՀ ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանի հետ և երկու հայկական պետությունների ազգային անվտանգության ծառայությունների միջև կնքվել է համագործակցության և փոխգործակցության մասին համաձայնագիր:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել