Փաստաբանները բողոքարկել են ՀՔԾ մերժումը՝ հստակեցնել Քոչարյանին առաջադրված մեղադրանքը
12:26 - 12 մարտի, 2019

Փաստաբանները բողոքարկել են ՀՔԾ մերժումը՝ հստակեցնել Քոչարյանին առաջադրված մեղադրանքը

Ռոբերտ Քոչարյանին Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) կողմից առաջադրված մեղադրանքի հստակեցման վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը ՀՔԾ-ի կողմից մերժելու որոշումը բողոքարկվել է դատարան:

«Ներկայացված բողոքի քննության վերաբերյալ նախօրեին կայացել է դատական նիստ, որին մասնակցել են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից Հայկ Ալումյանը, դատախազ Պետրոսյանը և ՀՔԾ քննիչ Մուշեղյանը: Հաջորդ դատական նիստի արդյունքում կկայացվի դատարանի որոշումը, իսկ դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ», - ասված է նախկին նախագահի պաշտպանական խմբի հաղորդագրությունում:

Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»-ի գործով մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման մեջ, մեկ ամիս առաջ ՀՔԾ-ն ավելացրել է նաև առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքը: Նախկին նախագահը անցած տարվա դեկտեմբերի 7-ից կալանավորված է:

ՀՔԾ


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել