Փաշինյանը ԿԲ-ի հետ նոր վարկային միջոցների ներգրավման վերաբերյալ քննարկում կանցկացնի
10:20 - 07 մարտի, 2019

Փաշինյանը ԿԲ-ի հետ նոր վարկային միջոցների ներգրավման վերաբերյալ քննարկում կանցկացնի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության մարտի 7-ի նիստում հայտարարել է, որ մտադիր է քննարկումներ անցկացնել Կենտրոնական բանկի հետ նոր վարկային միջոցների ներգրավման և արտաքին պարտքի սպասարկման հնարավորությունների վերաբերյալ:
Նա նշել է, որ իր պատգամավոր եղած ժամանակ վարկային բոլոր համաձայնագրերին դեմ է քվեարկել, քանի որ համոզված է եղել, որ նախկին իշխանությունները կոռումպացված են, ու այդ միջոցները նպատակային չեն ծախսվելու։

«Այս հարցի վերաբերյալ նախնական պայմանավորվածություններ ունենք Կենտրոնական բանկի հետ ու նախագծերի կազմումից հետո կներկայացնենք հանրությանը», - ասել է նա:
Փաշինյանն այս մասին խոսել է եվրոպական կողմի հետ «մեգանախագծերի» իրականացման ֆինանսավորման համատեքստում։ Նրա խոսքերով` եվրոպական կողմը պատրաստ է համաֆինանսավորել այդ ծրագրերի մի մասը, և Հայաստանը պետք է ֆինանսավորման մյուս մասն իր վրա վերցնի։ Փաշինյանն ասաց, որ հայկական կողմը կա՛մ պետք է ավելացնի ֆինանսները, կա՛մ վարկեր վերցնի։

 

ՀՀ կառավարություն


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել