Վլադիմիր Կարապետյանը և Հրաչյա Թաշչյանը հանդիում են ունեցել ուկրաինական ԶԼՄ-ների և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ
15:39 - 03 հունիսի, 2019

Վլադիմիր Կարապետյանը և Հրաչյա Թաշչյանը հանդիում են ունեցել ուկրաինական ԶԼՄ-ների և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ

Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը և վարչապետի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հրաչյա Թաշչյանը հանդիպում են ունեցել Հայաստան ժամանած ուկրաինական լրատվամիջոցների և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում Վլադիմիր Կարապետյանը և Հրաչյա Թաշչյանը ներկայացրել են Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության պատճառները, երկրում ստեղծված այն իրավիճակը, որը հանգեցրեց հեղափոխության, ինչպես նաև տեղի ունեցած իրադարձություններից հետո ծավալվող գործընթացները, արտաքին քաղաքական գերակայությունները և արմատական բարեփոխումների ընթացքը:

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարն ու օգնականը կարևորել են Հայաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների զարգացումն ու երկու երկրների փոխշահավետ գործակցությունը:

Վլադիմիր Կարապետյանը և Հրաչյա Թաշչյանը պատասխանել են նաև ուկրաինացի լրագրողների և փորձագետների մի շարք հարցերի:

Վարչապետի մամուլի քարտուղարը մի քանի լրատվամիջոցների հարցազրույց է տվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել