Վարչապետը կոչ է արել, ի պաշտպանություն իշխանության, ատելության խոսք չտարածել
16:01 - 12 մարտի, 2020

Վարչապետը կոչ է արել, ի պաշտպանություն իշխանության, ատելության խոսք չտարածել

«Մի խումբ մարդիկ, ովքեր հանդես են գալիս թավշյա հեղափոխության պահապաններ գնացել են ինչ-որ մի մարդու մոտ, ով իմ հասցեին վատ բաներ է ասել, հայհոյել է, պահաջել են ներողություն խնդրել։ Շատ վատ տեսարան էր և  դա անընդունելի է ինձ համար։ Ես անընդհատ խոսում եմ, որ հայհոյանքին հայհոյանքով չպետք է պատասխանենք»,- Փաշինյանն այս մասին ասաց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շրջանակում Վայքի բնակչության հետ հանդիպմանը։

Վարչապետը նշեց, որ իր համար անընդունելի և դատապարտելի են նման արարքները և կոչ արեց իրենց կողմնակիցներին չտրվել սդրանքների։ 

«Կարևորն այն է, թե արդյոք այդ հայհոյանքի, մեղադրանքի հիմքում  ճշմարտություն կա, թե ոչ։ Եթե կա ճշմարտություն, ուրեմն ճիշտ են անում որ հայհոյում են , եթե չկա, ուրեմն անիմաստ է իրենց հայհոյելը։ Կարևորը ժողովուրդը գիտի ճշմարտությունը։ Ոմանց երազանքնեը վերջին երեք օրում փշուրփշուր եղան, փուլ եկան, որովհետև նրանց հույս այն էր , որ հեղափոխությունից անցել է երկու տարի և ժողովուրդը հիասթափվել է։ Ժողովուրդը չի կարող հիասթափվել մի պարզ պատճառով, որովեհտեև հեղափոխության արդյունքում ժողովուրդն է եկել իշխանության, իսկ կառավարության անդամերը վարձու աշխաողներ են, ովքեր եկել  են ինչ-որ աշխատանք կատարելու։ Կա տեսական հնարավորություն, որ մենք այդ աշխատանքը վատ կկատարենք՝ այո՛, կա։ Երբ վատ կկատարենք՝ մեզ կազատեք աշխատանքից, ձեզ համար կընտրեք ավելի արդյունավետ աշխատող կառավարություն։ Չի կարող տան տերը հիասթափվել և ասել չեմ ուզում տան տեր լինել, ուզում եմ տնվոր լինել, ինչպես հեղափոխութունից առաջ։ Ես բացառում եմ, որ մեր ժողովուրդը համաձայնվի, որ իրեն թալանածները կրկին գան իշխանության»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանն իր խոսքում նշեց, որ հեղափոխության ժամանակ Սահմանադրական դատարանի դատավորները պետք է հրաժարական տային, որովհետև ակնառու էր, որ այդ հեղափոխությունը արվում է նաև իրենց պատճառով և իրենց դեմ, սակայն մինչ այսօր որևէ մեկը հրաժարական չի տվել։

«Այդ Սահմանադրական դատարանն է, որ չի նկատել ընտրակեղծիքները, ընտրակաշառքները, ահաբեկումները, մարդկանց վախացնելն ու դրա ներքո ձայն հավաքելը։ Այդ ՍԴ-ն  այս Հայաստանում տեղ չունի։ Հարց է ծագում՝  ինչու այդ մարդիկ մինչև հիմա չեն հեռացել, որովեհտև իրենց նախկին շեֆերն ասել են ձեր տեղը հանգիստ տեղ ա մի գնացեք։ Երեք տարի առաջ մեզ Ադրբեջանն էր վախեցնում պատերազմով, այսօր ՍԵրժ Սարգսյանն ու հանրապետականներն են վախեցնում։ Ասում են Փաշինյանի կառավարությունը  ճիշտ քաղաքականություն չի վարում ու դա կբերի պատերազմի։ Բա եթե դուք էդպես ճիշտ քաղաքականություն էիք վարում այնպես անեիք, որ 2016 թվականի պատերազմը չլիներ, եթե այդպես հմուտ դիվանագետներ եք։ Ձեր դիվանագիտությունը հետևյալն էր՝ ինչքան օտարերկրյա անձնագրով մարդ եք տեսել կոշիկները լիզել եք, այ անինքնասերներ։ Մենք կոշիկ լիզող չենք։ Որևէ մեկը չփորձի այս ժողովրդի հետ խաղեր տալ, ուզում է լինի՝ ներկա, նախկին , ուժային կամ  ոչ ուժային պաշտոնյա՝ բոլորիդ կբերեք հրապարակներում պատասխան կտաք ժողովրդի առաջ։ Այս երկրում մի տիրակալ կա և այդ տիրակալը Հայաստանի հպարտ քաղքացին է, խոնարհվեք այդ քաղաքացիների առաջ»,- ասաց վարչապետը։

 Փաշինյանը հավելեց, որ ամբողջ կայնքում վախեցել է միայն ժողովրդին  հիասթափեցնելուց, բայց վստահ է, որ դա տեղի չի ունենա, որովհետև մինչև վերջ ազնիվ է լինելու վերջիններիս առջև։ Իր խոսքի վերջում Փաշինյանը կրկին կոչ արեց չհայհոյել և չվիրավորել իրար։ 

«Ապրիլի հինգին պետք է քվեարկել հանուն հայաստանի ինքնիշխանության, մենք հարգում ենք մեր բոլոր արտասահմանյան գործընկերներին, բայց դրանցից ոչ մեկը ավելի բարձր չէ, քան մեր ժողովուրը։  Ես որևէ կազմակերպության թույլ չեմ տա ասել, որ մեր ժողովուրդը սխալ ընտրություն է արել, թույլ չեմ տա քննարկել ձեր կատարած ընտրությունը»,- եզրափակեց վարչապետը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել