Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի բակում կազմակերպվել էր հանրային քննարկում «Իրազեկ քաղաքացի» խորագրով
09:56 - 27 ապրիլի, 2019

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի բակում կազմակերպվել էր հանրային քննարկում «Իրազեկ քաղաքացի» խորագրով

Լոռու մարզպետարանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի բակում կազմակերպվել էր հանրային քննարկում «Իրազեկ քաղաքացի» խորագրով՝ պաշտոնատար անձանց, ակտիվ երիտասարդների, մտավորականների, հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ:

Հարցուպատասխանի տարբերակով քննարկվեցին օրվա խորհրդի, քաղաքական անցուդարձի, արտաքին քաղաքականության, բնապահպանության, երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ կապված խնդիրներ:

Բանախոսների թվում էին ԱԺ պատգամավորներ Արամ Խաչատրյանը, Արեն Մկրտչյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը, ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, այլոք»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել