Ստացվել է Ամուլսարի հանքի շահագործման նպատակով նշանակված փորձաքննության եզրակացությունը |news.am|
09:53 - 05 հունիսի, 2019

Ստացվել է Ամուլսարի հանքի շահագործման նպատակով նշանակված փորձաքննության եզրակացությունը |news.am|

news.am։ Քննչական կոմիտեն մայիսի 31-ին ստացել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության՝ ջրային ռեսուրսների և երկրաբանության վրա ազդեցության գնահատման նախնական եզրակացությունը: Այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Նա նշեց, որ եզրակացությունը բաղկացած է 150 էջից և այս պահին գտնվում է թարգմանության փուլում: Համալիր փորձաքննության եզրակացությունն ամբողջությամբ ՀՀ Քննչական կոմիտեին կտրամադրվի պայմանագրով սահմանված ժամկետում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել