Սպիտակ տունը «սխալմունք» է անվանել Թրամփի՝ Իրանի դեմ գործողությունները սահմանափակող օրինագիծը |tert.am|
05:41 - 10 հունվարի, 2020

Սպիտակ տունը «սխալմունք» է անվանել Թրամփի՝ Իրանի դեմ գործողությունները սահմանափակող օրինագիծը |tert.am|

tert.am: Սպիտակ տունը չի գնահատել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի ընդունած օրինագիծը, որը սահմանափակում է նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները` Իրանի դեմ հակամարտությունում: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հոգան Գիդլին: Փոխանցում է Gazeta.ru-ն:

Նա ընդգծել է, որ Թրամփն իրավունք ունի պաշտպանել երկիրն ու ամերիկացիներին ահաբեկչական խմբավորումներից: Նրա կարծիքով` ԱՄՆ նախագահի գործողությունները աշխարհն ավելի անվտանգ են դարձնում: Գիդլին օրինագիծն անվանել է «սխալմունք», որը կխաթարի երկրի ռազմական ուժերի հնարավորությունները`իրանական «ահաբեկչական գործողությունները կանխելու» ճանապարհին:

«Սա փորձ է նախագահին` երկրի պաշտպանության հարցում խանգարելու: Կոնգրեսի նման գործողությունները լիարժեք սխալ են»,- ասել է Գիդլին:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել