Սուրիկ Խաչատրյանի 3 քրեական գործերից մնացել է 2-ը |hetq.am|
15:32 - 24 մարտի, 2020

Սուրիկ Խաչատրյանի 3 քրեական գործերից մնացել է 2-ը |hetq.am|

hetq.am: Քննչական մարմիններում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին առնչվող 2 քրեական գործ կա, մեկը նախորդ տարի կարճվել է։ Այս մասին հարցման ի պատասխան հայտնել են գլխավոր դատախազությունից։

Կարճվել է Խաչատրյանի՝ Երևանում կառուցած առանձնատանը վերաբերվող քրեական գործը։ Մեր հրապարակման հիման վրա հարուցված քրեական գործով 1.5 տարվա ընթացքում իրավապահները հանգեցին այն եզրահանգմանը, որ Սուրիկ Խաչատրյանը այն ծավալի հարկ չի թաքցրել, որի համար քրեական պատասխանատվության ենթարկվի։ Հաշվարկվել է չվճարված 3.2 միլիոն դրամի գույքահարկ, որը Սուրիկ Խաչատրյանի որդիներից մեկը նախաքննության ժամանակ վճարել է։ Իրավապահներն այնպես են հաշվել, որ չվճարած գույքահարկը չի գերազանցել 4 միլիոն դրամը։ Գերազանցելու դեպքում Խաչատրյանին մեղադրանք առաջադրելու հարց կառաջանար։

Ըստ դատախազության՝ շինարարության նկատամբ քաղաքապետարանի աշխատակիցները հսկողություն իրականացնելու օրինական լիազրություն չեն ունեցել, քանի որ բացառություն կա օրենքում։ Սեփական հողում առանց թույլտվության բնակելի տուն կառուցելու դեպքում կառուցապատողին պատասխանատվության կանչելու գործիք չկա։

Հեղափոխությունից հետո Հայաստանից հեռացած Սուրիկ Խաչատրյանը մեղադրյալի կարգավիճակ ունի և հետախուզվում է իր ղեկավարած մարզի Ակներ և Նորավան համայնքների գույքերն օտարելու գործընթացում ենթադրյալ չարաշահումների գործերով։ ԱԱԾ-ում հարուցված և ՀՔԾ-ի վարույթում գտնվող քրեական գործի նյութերով, Նորավան համայնքին պատկանած 5 միլիոն դրամը գերազանցող խողովակները նախկին մարզպետի դրդմամբ, օրենքի խախտմամբ, տրվել է նրա եղբորը։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել