Սուրբ Խորենացի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Սուրբ Մեսրոպ Մաշտոց. Երևանի ավագանին կքննարկի այս փողոցների անվանափոխության հարցը |tert.am|
06:00 - 16 մայիսի, 2019

Սուրբ Խորենացի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Սուրբ Մեսրոպ Մաշտոց. Երևանի ավագանին կքննարկի այս փողոցների անվանափոխության հարցը |tert.am|

tert.am: Երևանի ավագանու մայիսի 22-ի նիստի օրակարգում ընդգրկված են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մովսես Խորենացու, Գրիգոր Լուսավորչի փողոցները և Մաշտոցի պողոտայի անվանափոխության հարցը:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն առաջարկում է Գրիգոր Լուսավորիչ փողոցն անվանափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորչի» փողոց, Մաշտոցի պողոտան՝ «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի» պողոտա և Մովսես Խորենացու փողոցը՝ «Սուրբ Մովսես Խորենացու» փողոց:

«Մեսրոպ Մաշտոցի անվամբ կոչված պողոտան ներկայումս չի ընդգրկում «սուրբ» ածականը, ինչն անհրաժեշտ է շտկել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ ազգն առաջինն է, որ քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն։ Աշխարհը մեզ ճանաչում է առաջին հերթին հենց այս հանգամանքից ելնելով»,- ասվում է նախագծում:

«Լույս» խմբակցության անդամի առաջարկի հիմնավորման մեջ նաև ասվում է, որ փողոցների անվանափոխությունն ունի զբոսաշրջային լուրջ նշանակություն:

«Մենք մշտապես պետք է բարձր պահենք և՛ եկեղեցու դերը հայ հասարակության մեջ, և՛ արծարծենք մեր Սրբերի անունները՝ այդպիսով նաև կրթելով ապագա սերունդներին, և, ինչո՞ւ չէ, աշխարհին ցույց տանք, որ մեր մշակույթը, պատմությունն ու արժեքներն են բնորոշում մեր ազգային ինքնությունը: Առաջարկվող այս անվանափոխությունն ունի նաև տուրիստական լուրջ նշանակություն։ Աշխարհի բազմաթիվ երկրներում փողոցներն ու հրապարակները, որոնք կրում են սրբադասված մարդկանց անուններ ունեն հատուկ գրավչություն, ինչպես նաև զբոսաշրջիկների շրջանում առաջացնում են հետաքրքրություն տվյալ երկրի և ժողովրդի նկատմամբ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել