Սիրիայում թուրքական բանակը կորուստներ է կրել |ermenihaber.am|
07:45 - 30 դեկտեմբերի, 2019

Սիրիայում թուրքական բանակը կորուստներ է կրել |ermenihaber.am|

ermenihaber.am: Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող «խաղաղության ակունք» ռազմագործողության ընթացքում թուրքական զինուժը բախումներ է ունեցել քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF-ՍԴՈՒ) հետ:

Թուրքական զինուժը, որը ցանկանում է իր վերահսկողության տակ պահել M4 միջազգային ճանապարհը, ծանր զինատեսակներով հարձակվել է Այն Իսա շրջանից 20կմ արևելք գտնվող Սիրիայի կառավարական ուժերի հենակետերի վրա:

Քրդական աղբյուրի փոխանցմամբ` զինված հարձակման ընթացքում Սիրիայի կառավարական ուժերը բազմաթիվ մարդկային կորուստներ են կրել, ինչպես նաև ոչնչացվել են կառավարական ուժերին պատկանող 3 ռազմամեքենա:

Նշվում է, որ թուրքական ուժերի դեմ հակահարձակում են գործել Սիրիայի քրդական ուժերը, ինչի հետևանքով թուրքերը տվել են 3 զոհ ու կորցրել 1 զրահամեքենա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել