Սանասարյանը չպատասխանեց հարցին՝ արդյոք ԱԱԾ առանց վարչապետի գիտության գործ կհարուցե՞ր իր դեմ |aysor.am|
10:20 - 30 ապրիլի, 2019

Սանասարյանը չպատասխանեց հարցին՝ արդյոք ԱԱԾ առանց վարչապետի գիտության գործ կհարուցե՞ր իր դեմ |aysor.am|

aysor.am։ «Երբ այս պրոցեսն ավարտվի, ես իմ գնահատականը կտամ՝ ճնշում կա, թե չէ»,- ասաց ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը։

Սանասարյանի խոսքով՝ հիմնավոր կասկածներ ունի, սակայն առայժմ դրանք չի հայտարարի։

«Ես էլ կորած մարդ չեմ, ինձ շատ ինֆորմացիաներ են հասնում տարբեր տեղերից, վերլուծում եմ, փորձում եմ հասկանլ, թե էս քամին որտեղից է գալիս», - ասաց նա։
Հարցին, թե առանց վարչապետին զեկուցելու իրեն մեղադրանք կառաջադվե՞ր, Սանասարյանը չպատասխանեց. արձագանքեց փաստաբան Արսեն Սարդարյանը՝ ասելով, որ այն դիրքորոշումը, որ այսօր հայտնում է վարչապետը, կիսում է նաև Դավիթ Սանասարյանը։

«Օրենքի առջև բոլորը պետք է լինեն հավասար, բոլորի գործերը պետք է քննվեն նույն ստանդարտներով», - ասաց փաստաբանը։
Փաստաբանն ընդգծեց՝ հստակ երևում է վարչապետի պատգամը՝ ինքն այս գործերին չի խառնվում։

«Այն, որ պարոն Սանասարյանն իր ընկերն է, դա չի կարող դեր խաղալ։ Բայց ինչ մտավախություն կա, ոնց որ թե իրավապահ մարմինները սխալ են հասկացել, այնպես են հասկացել, որ եթե պաշտոնյայի վերաբերյալ կա ինչ-որ հաղորդում՝ առանց հասկանալու, առանց իրավական վերուլուծության ենթարկելու, առանց փաստերը համադրելու, առանց պաշտպանական կողմին լսելու պետք է մեղադրանք առաջադրել, ֆիքսել ու դա պետք է դառնա դատական ակտ, այսպիսի մտավախություն կա ինձ մոտ», - նշեց Արսեն Սարդարյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել