Սահմանափակումներ կմտցվեն Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին
14:57 - 16 օգոստոսի, 2019

Սահմանափակումներ կմտցվեն Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին

factor.am Օգոստոսի 19-22-ը սահմանափակումներ կմտցվեն Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը:

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհի 125 կմ-ին, Թերեք գետի վրա գտնվող կամրջի վերանորոգման աշխատանքների կապակցությամբ, օգոստոսի 19-22-ն ընկած ժամանակահատվածում ժ. 12.00-16.00-ն ընկած ժամանակահատվածում ճանապարհի այդ հատվածում կարգելվի կիսակցորդիչներով և կցորդիչներով մեքենաների երթևեկությունը: Մնացած բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունն ազատ կլինի:

«Նման ռեժիմով երթևեկությունը կվերահսկվի պարեկային ոստիկանության կողմից»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել