Սահմանադրական կարգը վերականգնելու խնդիր կա ՀՀ-ում. Գարիկ Սարգսյան |tert.am|
21:45 - 25 փետրվարի, 2020

Սահմանադրական կարգը վերականգնելու խնդիր կա ՀՀ-ում. Գարիկ Սարգսյան |tert.am|

tert.am: Առօրյա մեր շփումներում թեկուզ քարոզարշավի փուլում մեր ասելիքը հստակ է և նոր բան չկա ավելացնելու: Այս մասին ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը` անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեին:

«Սա համակարգային խնդիր է, սահմանադրական կարգը վերականգնելու խնդիր կա ՀՀ-ում, այն կարգը, որը տարիներ շարունակ տապալված է եղել և 2015 թվականին իմ աչքի առաջ է եղել, թե ինչպես է ամբողջ հանրապետական մեքենան կեղծում ընտրությունները, ես ինքս մասնակցել եմ այդ ընտրություններին, եղել եմ դիտորդ և տեսել եմ, թե դա ինչպես է տեղի ունենում»,-ասաց նա:

Հարցին, թե նոր են հայտնվել այդ խնդիրները, Գարիկ Սարգսյանն ասաց, որ  հեղափոխության առաջին օրվանից այդ մասին ասվել է, բազմիցս բարձրաձայնվել է, խնդիրների մասին խոսվել է»,-ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել