ՍԴ անդամի թեկնածուի ընտրությունը թողել ենք ազատ քվեարկության. Լիլիթ Մակունց |aysor.am|
12:45 - 29 մայիսի, 2019

ՍԴ անդամի թեկնածուի ընտրությունը թողել ենք ազատ քվեարկության. Լիլիթ Մակունց |aysor.am|

aysor.am։ «Իմ քայլը» խմբակցությունը ՍԴ անդամի թեկնածուի քվեարկությունը թողել է ազատ, լրագրողներին ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Մենք որոշել ենք ազատ թողնել քվեարկությունը», - ասաց Լիլիթ Մակունցը։

Դիտարկմանը, որ հաշվի առնելով խորհրդարանում ՍԴ անդամի թեկնածու Արթուր Վաղարշյան ուղղված հարցերը կարելի է ենթադրել, որ պատգամավորների մեծամասնությունը միտված է դեմ քվեարկել կամ չմասնակցել քվեարկությանը, Մակունցն ասաց՝ խմբակցության հետ հանդիպմանը քիչ թվով պատգամավորներ էին ներկայացված հետևաբար իրենց դիրքորոշումը փորձեցին պարզել նիստի ժամանակ թեկնածուին հարցեր ուղղելու ժամանակ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել