ՍԱՏՄ ղեկավարը հետևելու է Արագածոտնի մարզում անասնահամաճարակային իրավիճակին |24news.am|
17:05 - 03 հոկտեմբերի, 2019

ՍԱՏՄ ղեկավարը հետևելու է Արագածոտնի մարզում անասնահամաճարակային իրավիճակին |24news.am|

24news.am: ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, անասնահամաճարակային անկայուն իրավիճակի մասին ստացված ահազանգի հիման վրա, այցելել է Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա համայնք:

Գյուղի ավագանու ներկայացուցիչները, անասնաբույժը, ՍԱՏՄ Արագածոտնի մարզային կենտրոնի պետն ու Գեորգի Ավետիսյանը քննարկել են գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ու այդ գործընթացի վերահսկողության ընթացքը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, տեսչական մարմնի ղեկավարը հորդորել է խստորեն հետևել պատվաստումների պլանավորման և պատշաճ կատարման ընթացքին, այն է՝ խոշոր եղեջերավոր կենդանիների պատվաստումներն իրականացնել տարեկան երկու անգամ՝ գարնանը և աշնանը, իսկ մանր եղջերավորներինը՝ տարեկան մեկ անգամ՝ ամբողջ գլխաքանակինը: Նա վստահեցրել է, որ հետևելու է մարզում անասնահամաճարակային իրավիճակին, իսկ վերահսկողությունը լինելու է խիստ, առանց բացառությունների:





Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել