Ռուսաստանը վնասազերծել է Իդլիբի թուրքական դիտակետը հրետակոծած զինյալներին |ermenihaber.am|
05:52 - 14 հունիսի, 2019

Ռուսաստանը վնասազերծել է Իդլիբի թուրքական դիտակետը հրետակոծած զինյալներին |ermenihaber.am|

ermenihaber.am: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է արել, որ ռուսական օդուժը 4 անգամ ավիահարված է հասցրել այն զինյալներին, որոնք հունիսի 12-ի գիշերը հրետակոծել էին Իդլիբի թուրքական դիտակետը:

Ռուսական զինուժի հայտարարության համաձայն` թուրքական բանակը իր զինվորներին պաշտպանելու համար ռուսական զինուժից պահանջել է օդային հարվածներ հասցնել «Իդլիբի ահաբեկիչների» ուղղությամբ:

Ռուսաստանի ՊՆ-ի հայտարարության մեջ նշվում է.

«Ռուսաստանի օդուժին պատկանող ինքնաթիռները թուրքական կողմի ցույց տված կոորդինատների ուղղությամբ 4 անգամ ռմբակոծել են: Սրա հետևանքով վնասազերծվել են Դոքմաք և Ջեբել Թավերթ բնակավայրերում խմբավորված զինյալները և թուրքական դիտակետը հրետակոծելու համար կիրառված գնդացիրները»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել