Ռուսաստանը հավատարիմ չէ ոչ Աստանայի, ոչ էլ Սոչիի պայմանավորվածություններին․ Էրդողան |ermenihaber.am|
09:08 - 31 հունվարի, 2020

Ռուսաստանը հավատարիմ չէ ոչ Աստանայի, ոչ էլ Սոչիի պայմանավորվածություններին․ Էրդողան |ermenihaber.am|

ermenihaber.am։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է իդլիբյան վերջին զարգացումներին։

Էրդողանը մասնավորապես նշել է, որ այդ խնդրի շուրջ Սոչիում և Աստանայում որոշակի համաձայնություններ են ձեռք բերվել, և եթե Ռուսաստանը հավատարիմ մնա ձեռք բերված համաձայնություններին, ապա իրենք էլ պատրաստ են պահպանել համաձայնությունները։

Սակայն, ըստ Թուրքիայի նախագահի, Ռուսաստանը հավատարիմ չէ ոչ Աստանայում, ոչ էլ Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին, իսկ Թուրքիայի համբերությունն էլ անսահման չէ։

«Ռուսաստանն իր գործողությունները բացատրում է ահաբեկչության դեմ պայքարով։ Սակայն ովքե՞ր են ահաբեկիչները։ Իրենց հողերը պաշտպանողնե՞րը։ Նրանք ընդվզողներ են։ Իրենց որ հարցնես, կասեն Թուրքիայում գտնվող 4 միլիոն սիրիացիներն էլ են ահաբեկիչ։ Բայց այդ մարդիկ փախել են Ասադի հալածանքներից ու եկել են մեզ մոտ».- ասել է Էրդողանը։

Նա ընդգծել է նաև, որ այս պահին Աստանայի համաձայնությունները չեն գործում և լռության են մատնվել։ Որպեսզի Աստանայի համաձայնությունները կյանքի կոչվեն, ըստ Էրդողանի, անհրաժեշտ է Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի միասնական կամքը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել