Ռուսաստանը բարդ իրավիճակներում միշտ Էլ հանդես Է եկել Իրանի կողմում. Զարիֆ |armenpress.am|
09:24 - 02 սեպտեմբերի, 2019

Ռուսաստանը բարդ իրավիճակներում միշտ Էլ հանդես Է եկել Իրանի կողմում. Զարիֆ |armenpress.am|

armenpress.am։ Մոսկվան քաղաքական բարդ իրավիճակներում հանդես Է եկել Թեհրանի կողմում: Այդ մասին, հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

«Ռուսաստանն Իրանի ընկերն Է եղել բարդ իրավիճակներում»,-սեպտեմբերի 2-ին Զարիֆի խոսքը մեջբերել Է Mehr գործակալությունը: Նա հավելել Է, որ «նման գործընկերոջ հետ Իրանը կշարունակի իր համագործակցությունը»: «Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում»,-ընգծել Է ԱԳ նախարարը:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 2-ին բանակցություններ կվարի Զարիֆի հետ, որը Ռուսաստանի մայրաքաղաքում Է գտնվում աշխատանքային այցով:

Ինչպես նշել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հանդիպման ընթացքում քննարկվելու են առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը, միջուկային գործարքի ապագան, ինչպես նաեւ Պարսից ծոցի գորտում սրված իրադրությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել