Ռոհանի․ Իրանը չի բանակցի միջուկային ծրագրի շուրջ, քանի դեռ պատժամիջոցների տակ է |azatutyun.am|
08:16 - 26 սեպտեմբերի, 2019

Ռոհանի․ Իրանը չի բանակցի միջուկային ծրագրի շուրջ, քանի դեռ պատժամիջոցների տակ է |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում հայտարարել է, որ իր երկիրը չի բանակցելու միջուկային ծրագրի շուրջ, քանի դեռ պատժամիջոցների տակ է, և ԱՄՆ-ին մեղադրել է «անողոք տնտեսական ահաբեկչության» մեջ:

Ռոհանին նշել է, որ իրենք «ոչ» են ասում ճնշումների տակ բանակցություններին, և Իրանը չի բանակցի նրանց հետ, ովքեր պնդում են, որ «պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցներն են կիրառել»:

Նա վստահեցրել է, որ այս կերպ Իրանը «պաշտպանում է իր անկախության իրավունքը, ինչպես նաև գիտական և տեխնոլոգիական առաջընթացը», մինչդեռ Միացյալ Նահանգները «մեծ ջանքեր է գործադրում Իրանին միջազգային տնտեսությանը մասնակցությունից դուրս մղելու համար»։

Անցած տարվա մայիսին ԱՄՆ-ը դուրս եկավ 2015 թվականին Իրանի և վեց գերտերությունների միջև ստորագրված միջուկային համաձայնագրից՝ վերականգնելով և հետագայում ավելի ու ավելի խստացնելով պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել