ՌԴ-ի հետ Թուրքիայի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ կապերի այլընտրանքը չեն. Էրդողան |armenpress.am|
07:49 - 03 դեկտեմբերի, 2019

ՌԴ-ի հետ Թուրքիայի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ կապերի այլընտրանքը չեն. Էրդողան |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը Թուրքիայի հիմնական գործընկերներից մեկն Է, բայց նրա հետ հարաբերությունները ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների հետ հարաբերությունների այլընտրանքը չեն: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հայտարարել Է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը:

«Սպասվում Է, որ Լոնդոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի օրակարգում կլինեն հարաբերությունները Չինաստանի եւ Ռուսաստանի հետ: Մենք Չինաստանի հետ կառուցողական փոխգործակցություն ենք պահպանում՝ հիմնված փոխըմբռնման վրա:

Ռուսաստանը նույնպես առաջատար գործընկերներից մեկն Է միջազգային ասպարեզում: Բայց նրա եւ այլ երկրների հետ մեր հարաբերությունները դաշնակիցների հետ մեր հարաբերությունների այլընտրանքը չեն, այլ, ընդհակառակը՝ դրանց լրացումը»,-հայտարարել Է Էրդողանը լրագրողներին Լոնդոն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մեկնելուց առաջ:

Նա նշել Է, որ Թուրքիան բազմավեկտոր արտաքին քաղաքականություն Է վարում՝ առաջնորդվելով իր գերակայություններով, որոնք բխում են նրա աշխարհագրական դիրքից: Էրդողանի խոսքով՝ ՆԱՏՕ-ի կողմից տրամադրված «անվտանգության հովանոցը» շատ կարեւոր Է Թուրքիայի համար:

«Բայց նաեւ պարզ Է, որ դաշինքը նորացման կարիք ունի… ՆԱՏՕ-ն պետք Է գործի շատ ավելի վճռական ու արդյունավետ, հատկապես ահաբեկչական կազմակերպությունների կողմից սպառնալիքների դեմ հանդիման»,-հավելել Է Թուրքիայի նախագահը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել