Պուտինն ու Փաշինյանը ԼՂ խնդիրը մանրամասն չեն քննարկել․ Պեսկով |panarmenian.net|
08:36 - 07 հունիսի, 2019

Պուտինն ու Փաշինյանը ԼՂ խնդիրը մանրամասն չեն քննարկել․ Պեսկով |panarmenian.net|

panarmenian.net։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 6-ի հանդիպմանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը չեն քննարկել: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ղարաբաղյան հակամարտությունը մանրամասն չի քննարկվել: Երեկ տեղի է ունեցել շատ հանգամանալից խոսակցություն երկկողմ հարաբերությունների, առևտրատնտեսական համագործակցության տարբեր ասպեկտների շուրջ»,-ասել է նա Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում լրագրողներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել