Պոմպեոն կարգադրել է 8,1 մլրդ-ի զենք վաճառել Իրանին դիմակայելու համար |news.am|
13:08 - 25 մայիսի, 2019

Պոմպեոն կարգադրել է 8,1 մլրդ-ի զենք վաճառել Իրանին դիմակայելու համար |news.am|

news.am: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կարգադրել է հավանություն տալ այն գործարքներին, որոնք ենթադրում են 8,1 մլրդ դոլարի զենքի վաճառք Հորդանանին, Սաուդյան Արաբիային եւ ԱՄԷ-ին` Իրանին դիմակայելու համար։ Այս մասին ասվում է գերատեսչության կայքում, տեղեկացնում է Gazeta-ն։

Ինչպես նշվում է, խոսքը 22 չավարտված գործարքների մասին է այդ երկրների հետ։ ԱՄՆ-ի կողմից զենքի վաճառքն ուղղված է գործընկեր երկրների ինքնապաշտպանության ամրապնդմանը եւ իրանական ագրեսիայի զսպմանը։

«Այդ վաճառքը կաջակցի մեր դաշնակիցներին ամրապնդել կայունությունը Մերձավոր Արեւելքում եւ օգնել զսպելու եւ պաշտպանվելու Իրանի Իսլամական Հանրապետությունից»,- ասվում է հայտարարությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել