lragir.am: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չի հաստատում տեղեկությունը, թե ռուսական կողմը ապաստան է տրամադրել ԴԱՀԿ նախկին պետ, նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին: Այսօր լրագրողների հետ զրույցում Արթուր Դավթյանն ասաց, որ այդ լուրերն ասոեկոսեներ են:
Պողոսյանին արտահանձնել-չարտահանձնելու վերաբերյալ, ըստ Դավթյանի, դեռևս պաշտոնական որոշում չկա:
«Պաշտոնապես մենք մեր գործընկերներից դեռևս որէև արդյունքի վերաբերյալ որոշում չունենք՝ որ բավարարման, ոչ մերժման»,- ասաց նա:
Դավթյանը հավելեց, որ նույնը վերաբերում է Գոնսալեսին՝ նկատի ունելով Սաշիկ Սարգսյանի որդուն՝ Նարեկ Սարգսյանին:
comment.count (0)