Պետական երեք շենքերի պահպանման համար ոստիկանությանը 76 մլն դրամ հատկացվեց |hetq.am|
10:26 - 20 հունիսի, 2019

Պետական երեք շենքերի պահպանման համար ոստիկանությանը 76 մլն դրամ հատկացվեց |hetq.am|

hetq.am: Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց պետական 3 շենքերի պահպանությունն ապահովելու նպատակով ոստիկանությանը 76 մլն դրամ հատկացնել: Այն տրամադրվելու է կառավարության պահուստային ֆոնդից:

Ոստիկանության հաղորդմամբ՝ կառավարությունը մարտի 29-ին որոշել է պահպանության ենթակա պետական շենքերի ցանկում ներառել նաև անվտանգության խորհրդի շենքը, պետական վերահսկողական ծառայության և վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի շենքերը:

Այդ որոշմամբ նախատեսված չեն եղել նոր օբյեկտների պահպանության համար անհրաժեշտ ծախսեր, ինչի պատճառով էլ պետք է ոստիկանությանը հավելյալ գումար հատկացնել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել