Պենտագոնի ղեկավարը Չինաստանն անվանել է աշխարհակարգի աճող սպառնալիք |news.am|
17:26 - 15 փետրվարի, 2020

Պենտագոնի ղեկավարը Չինաստանն անվանել է աշխարհակարգի աճող սպառնալիք |news.am|

news.am: Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը շաբաթ Մյունխենյան անվտանգության հարցերով համաժողովում ելույթ ունենալիս Չինաստանն անվանել է աշխարհակարգի աճող սպառնալիք, հայտնում է Associated Press-ը: 

Էսփերը, մասնավորապես, Չինաստանին մեղադրել է ավելի փոքր հարեւաններին վախեցնելու եւ ցանկացած մեթոդներով ու ցանկացած գնով հնարավորություններ որոնելու մեջ»:

«Չինաստանի Կոմունիստական կուսակցությունն ավելի ու ավելի արագ է ընթանում սխալ ուղղությամբ՝ ավելի շատ են ներքին բռնաճնշումները, շատ է ագրեսիվ ռազմական դիրքորոշումը»,- հայտարարել է Էսփերը:

Նա շեշտել է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում Չինաստանի հետ հակամարտության մեջ մտնել, եւ նշել է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը Չինաստանին ապահովել է բժշկական մատակարարումներով՝ օգնելով կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարում:

Պենտագոնի ղեկավարը, սակայն, հայտարարել է, որ Պեկինն իր երակարաժամկետ մտադրություններում հստակություն է մտցրել, եւ Եվրոպային ու մնացյալ աշխարհին կոչ է արել «արթնանալ» Չինաստանի ներկայացրած սպառնալիքներին դեմ հանդիման:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել