Պատերազմի վտանգը Exxon Mobil-ին ստիպում է դուրս է հանել աշխատակիցներին |azatutyun.am|
11:46 - 19 մայիսի, 2019

Պատերազմի վտանգը Exxon Mobil-ին ստիպում է դուրս է հանել աշխատակիցներին |azatutyun.am|

azatutyun.am։ Exxon Mobil ամերիկիյան նավթարդյունահանող խոշոր ընկերությունը դուրս է հանել աշխատակիցներին Իրաքի տարածքում գտնվող նավթահանքերից:

Այդ մասին հայտնել է Իրաքի նավթարդունաբերության նախարար Թամեր Ղադբանը:
Exxon Mobil-ն Իրաքից դուրս է հանել մոտ 60 աշխատակիցների, որոնց մեծ մասն ամերիկացիներ են:

Դա, վերլուծաբանների համոզմամբ, վկայում է այն մասին, որ Միացյալ Նահանգների և Իրանի հետզհետե սրվող հարաբերությունները կարող են հանգեցնել ռազմական առճակատման:

Իրաքի նավթարդյունաբերության նախարար Ղադբանը հրապարակել է հայտարարություն, որով Exxon Mobil-ի ղեկավարներին խստորեն քննադատել է աշխատակիցներին դուրս հանելու համար և պնդել , որ ընկերությունը չհիմնավորված և անընդունելի քայլ է կատարել, «քանի որ Իրաքի հարավում գտնվող նավթահանքերին որևէ վտանգ չի սպառնում»:

Վաշինգտոնը վերջին շրջանում ավելացրել է ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցում, իսկ պետական դեպարտամենտն Իրաքում աշխատող դիվանագետներին կարգադրել է հեռանալ երկրից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել