Պատգամավորների հետ հանդիպումն այս պահին գոհացնում է, մեր բարձրացրած խնդիրները քննարկվելու են. «Գուդվին-Բետ»-ի տնօրեն |tert.am|
10:44 - 29 մայիսի, 2019

Պատգամավորների հետ հանդիպումն այս պահին գոհացնում է, մեր բարձրացրած խնդիրները քննարկվելու են. «Գուդվին-Բետ»-ի տնօրեն |tert.am|

tert.am: ԱԺ–ում պատգամավորների հետ հանդիպումից հետո «Գուդվին-Բետ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Սարգիս Միքայելյանը հայտարարեց, որ այս պահին գոհացնում է հանդիպման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները:

«Այս պահին, ինչ պահանջ որ ունեին աշխատակիցները, ինչի համար հավաքվել էին, ինչի համար փողոց էին փակել... այո, գոհացնում է հանդիպումը: Պատգամավորները լսել են մեր բոլոր պահանջները և պարոն Թունյանը խոստացել է, որ առաջիկա օրակարգում դրանք քննարկվելու են»,- նշեց նա:

«Գուդվին-Բետ» ՍՊԸ-ի տնօրենը վստահեցնում է, որ իրենք «Վիվառոբետ» ընկերության դեմ պայքարելու խնդիր չունեն, այլ պայքարում են իրենց ընկերության հետագա գործունեության համար:

«Մեր ընկերությունը, եթե էլեկտրոնային սարքավորումների միջոցով համակցված վիճակախաղ չի կազմակերպում, հնարավորություն չի տրվում դրանք գոնե կազմակերպել բուքմեյքերական կետերի տիրույթում, մենք ստիպված ենք լինելու օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 10 օր հետո անմիջապես փակվել, որովհետև այլ ֆինանսական հնարավորություններ չունենք մոտակա 6 ամիսներին մուծելու հաջորդ մեկ տարվա պետական տուրքը և այլ ֆինանսական հարցեր կարգավորել»,- ասաց Սարգիս Միքայելյանը:

Հաշվի առնելով խաղամոլության հետ կապված անհանգստությունը՝ թե՛ ժողովրդի, թե՛ օրենսդիր մարմնի, թե՛ կառավարության ղեկավարի մոտ, «Գուդվին-Բետի» տնօրենը հայտարարեց, որ պատրաստ են դադարեցնել գործունեությունը. «Բայց այս պարագայում նախագիծը ծառայում է այլ նպատակի՝ այն մարդկանց, ովքեր ինտերնետ տիրույթում ուժեղ են: Մենք ստիպված ենք լինում փակվել: Եթե այսօր ոլորտում գործում են 4 բուքմեյքերական ընկերություններ, այս նախագիծը կոնկրետ ծառայում է այն ընկերության շահերին, որն այս տիրույթում առաջատարն է, դա «Վիվառոբետն է»,- ասաց նա:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել