Պաշտպանության նախարարությունը մրցույթ է հայտարարել զորակոչիկների համար
08:06 - 10 հունիսի, 2019

Պաշտպանության նախարարությունը մրցույթ է հայտարարել զորակոչիկների համար

Պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ պաշտպանական համակարգում գիտահետազոտական աշխատանքների կատարման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի նպատակային օգտագործելու նպատակով:

Ինչպես հաղորդում է ՊՆ պաշտոնական կայքը, մրցույթին կարող են մասնակցել 2019թ. ամառային զորակոչի ենթակա խորը մասնագիտական գիտելիքներ ու համապատասխան խնդիրներ լուծելու գործնական հմտու­թյուններ ունեցող զորակոչիկները՝ հետևյալ մասնագիտություններով.

ա. ֆիզիկա,

բ. ռադիոֆիզիկա,

գ. ռադիոտեխնիկա,

դ. քիմիա,

ե. թվային տեխնոլոգիաներ (կառավարման և տեղեկատվական),

զ. ռոբոտատեխնիկա,

է. ավտոմատ թռչող սարքավորումներ (նաև ԱԹՍ-ներ),

ը. մեքենաշինություն,

թ. սարքաշինություն,

ժ. օպտոէլեկտրոնիկա:

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են գրանցվել մինչև ս.թ. հունիսի 30-ը:

Տեխնոլոգիական վաշտի համալրման ենթակա հաստիքների քանակը 18 է:
Մրցույթը կանցկացվի 3 փուլով։ 

Մանրամասները՝ mil.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել