Պաշտոնական. Օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2021–ի հուլիսի 23–ին |lragir.am|
16:59 - 30 մարտի, 2020

Պաշտոնական. Օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2021–ի հուլիսի 23–ին |lragir.am|

lragir.am: Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23–ին և կավարտվեն օգոստոսի 8–ին։ Տվյալ որոշումը կայացվել է ՄՕԿ–ի ղեկավարության նիստի ժամանակ, տեղեկացնում է BBC-ն։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ՄՕԿ–ը որոշում էր կայացրել հետաձգել խաղերը մեկ տարի ժամկետով։ 

Ինչ վերաբերվում է պարաօլիմպիական խաղերին, ապա դրանք տեղի կունենան 2021 թվականի օգոստոսի 24–ից սեպտեմբերի 5–ը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել