Պայքարելով մեկ չարիքի դեմ՝ մենք չպետք է դուռ բացենք Օրուելյան՝ մարդկանց մշտական վերահսկողության հեռանկարի համար․ ԵԽԽ ասամբլեայի նախագահ
11:18 - 11 ապրիլի, 2020

Պայքարելով մեկ չարիքի դեմ՝ մենք չպետք է դուռ բացենք Օրուելյան՝ մարդկանց մշտական վերահսկողության հեռանկարի համար․ ԵԽԽ ասամբլեայի նախագահ

Եվրոպական խորհրդի խորհրդարանական ասամբլեայի նախագահ Ռիկ Դաեմսի հայտարարությունը․

«Այնքան ժամանակ, մինչև բավարար թվով մարդիկ չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ, մենք պետք է սահամանփակենք նրա տարածումը։ Ճանապարհներից մեկը ախտահարված ու իրենց հետ շփված մարդկանց գտնելն է։ Սակայն այս քայլը շատ մեծ ներխուժում է մարդու անձնական կյանքի մեջ, ու մենք պետք է կարգավորումները մշակենք շատ զգույշ, որպեսզի ապահովենք հարգանքը մարդու իրավունքների ու օրենքի ուժի նկատմամբ։ 

Բարեբախտաբար, մենք ունենք Եվրոպական չափորոշիչներ։ Մարդու իրավունքների եվոպական կոնվենցիան պահանջում է, որպեսզի հսկողության միջոցառումներն ունենան իրավական հիմքեր ու համաչափ լինեն նպատակին։ Տվյալների ավտոմատացված հավաքագրումը, մշակումն ու պահպանումը պետք է համապատասխանեն վերջերս թարմացված 108+ կոնվենցիային։ Պետությունները պետք է ապահովեն, որ նախքան ներկայացնելը, միջոցառումները համապատասխանեն պահանջներին, ինչպես նաև՝ պետք է ապահովեն հանրային վստահություն միջոցառումների հենց սկզբից։ 

Բացառիկ ճգնաժամերն արդարացնում են բացառիկ միջոցառումները, սակայն նրանց շրջանակն ու ժամանակահատվածը պետք է սահմանափակ լինեն ու համապատասխան լինեն հիմնարար իրավունքներին։ Պայքարելով մեկ չարիքի դեմ՝ մենք չպետք է դուռ բացենք Օրուելյան՝ մարդկանց մշտական վերահսկողության հեռանկարի համար»։

Աղբյուրը՝ pace.coe.int

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել