Պայթյուն Թուրքիայի զինապահեստներից մեկում |ermenihaber.am|
07:23 - 09 օգոստոսի, 2019

Պայթյուն Թուրքիայի զինապահեստներից մեկում |ermenihaber.am|

ermenihaber.am: Սիրիային սահմանակից Թուրքիայի հարավարևելյան Հաթայ նահանգի Ռեյհանլը շրջանի զինապահեստներից մեկում իրար հաջորդող մի քանի պայթյուններ են որոտացել։ Պատճառը և հանգամանքները դեռևս պարզված չեն։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան։

Դեպքի վայրում աշխատում են մեծ թվով շտապօգնության և ոստիկանական մեքենաներ։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հարակից բնակելի տներից մարդիկ տարհանվել են:

Այս պահին Ռեյհանլը տանող մայրուղին փակված է։

Թուրքական աղբյուրը տեղեկություններ չի հաղորդում, թե կոնկրետ ինչ զինատեսակներ են պայթյունից վնասվել։

Կատարվում է հետաքննություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել