ՊՎԾ պաշտոնյա Սամվել Ադյանն ազատ արձակվեց «Կենտրոն» ՔԿՀ-ից |news.am|
13:01 - 25 ապրիլի, 2019

ՊՎԾ պաշտոնյա Սամվել Ադյանն ազատ արձակվեց «Կենտրոն» ՔԿՀ-ից |news.am|

news.am։ Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանն այսօր առավոտյան ազատ է արձակվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։

Այս մասին հայտնեց ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։ Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը օրեր առաջ մերժել էր Ադյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի ներկայացրած միջնորդությունը, իսկ այսօր լրացել է նրան կալանքի տակ պահելու երկու ամիսը։

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ դատախազությունը բողոքարկելու է դատարանի որոշումը։

Հիշեցնենք, որ ՀՀ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին առերեւույթ ապօրինի միջամտելու եւ օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու դեպքերի կապակցությամբ հարուցված քրեականա գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել չորս անձի՝ այդ թվում Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել