ՊԵԿ փոխնախագահն ընդունել է բողոքի ակցիա իրականացնող մետաղի ջարդոն արտահանողներին. նրանք դադարեցրել են ակցիան |armtimes.com|
08:36 - 08 հուլիսի, 2019

ՊԵԿ փոխնախագահն ընդունել է բողոքի ակցիա իրականացնող մետաղի ջարդոն արտահանողներին. նրանք դադարեցրել են ակցիան |armtimes.com|

armtimes.com։ Մետաղի ջարդոնով բեռնված 2 ավտոմեքենա մոտ մեկուկես ժամ առաջ փակել էին Պետական եկամուտների կոմիտեի մուտքը:

Նրանք բողոքում էին «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագծից, որով մետաղական ջարդոնի արտահանման համար պետտուրք է սահմանվում։

ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանն ընդունել է բողոքի ակցիա իրականացնողներին՝ լսել է նրանց բարձրացրած հարցը: Դեռեւս քննարկումներ պետք է տեղի ունենան: Ակցիայի մասնակիցները ՊԵԿ փոխնախագահի հետ հանդիպումից հետո դադարեցրել են իրենց բողոքը:

Հիշեցնենք, որ «Հարկային օրենսգրքի» փոփոխությունների փաթեթում ներառված «Պետտուրքի մասին փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի» նախագծով մետաղի թափոնների արտահանման համար պետտուրք սահմանելու օրենքի նախագիծը դեռեւս Ազգային ժողովում է, եւ այն չի հաստատվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել